Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեք կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի հայտարարությունում:
Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին: Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան գրավով ազատ արձակելու մասին:
Աժ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը` պատվիրակությունը կղեկավարի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Այս տարվանից զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ)` լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...